Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մեր աչքի առաջ լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում աշխարհում

Մեր աչքի առաջ լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում աշխարհում
06.05.2026 | 13:31

Մենակ Մոսկվան չէր դժգոհությամբ հետևում Երևանի գագաթաժողովին։ Վաշինգտոնն էլ պակաս դժգոհությամբ չէր հետևում։ Պատահական չի, որ Երևան էր եկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Կանադան տասնամյակներով եղել ա Միացյալ Նահանգների ամենամոտ ու ամենանվիրված դաշնակիցը ու ամենախոշոր առևտրային գործընկերը։ Հանուն ԱՄՆ-ի Կանադան սահմանափակել ա իր հարաբերությունները Եվրոպայի ու աշխարհի մյուս երկրների հետ։ Բայց հիմա՝ Թրամփի ագրեսիվ ու անհասկանալի քաղաքականության պատճառով, Կանադան հեռացել ա Միացյալ Նահանգներից ու ինտենսիվ կերպով սերտ հարաբերություններ ա հաստատում և՛ Եվրոպայի, և՛ մյուս երկրների հետ։ Կանադան այլևս Միացյալ Նահանգներին հուսալի գործընկեր չի համարում։

Նենց որ, ժողովը՝ ժողով, բայց մեր աչքի առաջ լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում աշխարհում։ Աչքիս՝ էս պատերազմի հարցն էլ ա Երևանում լուծվելու, նենց որ՝ գորգ-անցումը դեռ պետք չի ջնջել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12711

Մեկնաբանություններ